Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Դոժդ»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել հեռուստաալիքի եթերում հայերի հասցեին հնչած անհիմն մեղադրանքների համար

«Դոժդ»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել հեռուստաալիքի եթերում 
հայերի հասցեին հնչած անհիմն մեղադրանքների համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն ներողություն է խնդրել հեռուստաընկերության եթերում հնչած անհիմն մեղադրանքների համար, թե Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկության մեջ ներգրավված են եղել հայեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունից հետո, որով դեսպանությունը կտրականապես հերքել էր հայերի մասնակցությունն ահաբեկչությանը և կոչ էր արել զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց, «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը «Տելեգրամ»-ի իր ալիքում կատարած գրառմամբ ներողություն է խնդրել, որ իրենց եթերում անհիմն մեղադրանքներ են հնչել։

Նա նշել է, որ շատերը կարող են լսած լինել իրենց եթերում հանդես եկած անձին, որը ներկայացել է որպես «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ձայնային ռեժիսոր և հայտարարել, թե իբր լսել է, որ հարձակվողները խոսել են հայերեն և հայերենով հայհոյանքներ են հնչեցրել։

Ձյադկոն նաև շեշտել է, որ այդ անձն առանց ապացույցների հայտարարել է հայկական հետքի մասին․ «Մինչև եթերը միացնելը՝ նախնական հարցազրույցի ժամանակ, այդ անձը նման որևէ բան չէր ասել։ Երբ մենք լսեցինք նման անապացույց մեղադրանքներ, եթերի հաղորդավարուհին ընդգծեց, որ դա ապացուցված չէ, մենք հանեցինք այդ մարդուն եթերից և կտրեցինք այդ կտորը։ Ես ներողություն եմ խնդրում, որ «Դոժդ»-ի եթերում նման անապացույց մեղադրանքներ են հնչել»,- գրել է Ձյադկոն։

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ վրդովմունք արտահայտռելով «Դոժդ» հեռուստաընկերության եթերում հնչած անհիմն հայտարարությունների համար ահաբեկչությանը հայերի մասնակցության մասին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am