Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Բացվել է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարը՝ ավելի քան 60 հայ վարպետների 400 ձեռագործ աշխատանքներով

Բացվել է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարը՝ 
ավելի քան 60 հայ վարպետների 400 ձեռագործ աշխատանքներով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգի Սենտ Թոմաս հրապարակում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառման պատվավոր հյուրերն են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

2R0A4681.jpg (450 KB)

«Հյուրերը ծանոթացել են հայկական ժողովրդական մշակույթի նմուշներին, հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբ Ծննդյան և Ամանորի խորհրդանիշ-հուշանվերներին, ինչպես նաև հնարավորություն են ունեցել Arloopa հավելվածի միջոցով դիտելու հայկական ոչ նյութական մշակութային արժեքների ստեղծման պատմությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության  մշտական ներկայացուցչության համագործակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ՝ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2R0A4562.jpg (431 KB)

Ըստ աղբյուրի՝ տոնավաճառի հայկական տաղավարում ավելի քան 60 հայ վարպետների 400 տարատեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացված:

Նշվում է, որ հայկական գորգագործության, ասեղնագործության, թաղիքագործության և փայտարվեստի լավագույն նմուշները Ստրասբուրգի ամանորյա տոնավաճառում կցուցադրվեն  մինչև դեկտեմբերի 24-ը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am