Ալիևն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջոշուա Հաքի հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Ալիևը հայտնել է Ադրբեջանի մտադրությունները՝ կապված տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և դրա շուտափույթ ստորագրման հետ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում