Հասարակական

Հայաստանը և Կանադան անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և Կանադան անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կանադայի կանանց, գենդերային հավասարության և երիտասարդության հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղար Ջեննա Սադսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, կողմերն անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ կանանց կայուն զբաղվածությանը, կարողությունների բացահայտմանն ու տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն խթանել կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում, ինչպես նաև նպաստել զբաղվածության արդյունավետ մոդելների և գնահատման համակարգերի մշակմանը։

Նշվում է, որ, ընդգծելով հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի ներդրման կարևորությունը, Ջեննա Սադսը նշել է, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումից հետո՝ կանադական կողմն առավել հետաքրքրված է ոլորտային հարաբերությունների խորացմամբ։ Վերջինս հետաքրքրվել է կանանց տնտեսական զորեղացման «Պլատֆորմ #5» հարթակի գործարկման, կանանց ակտիվության, ծրագրի արդյունավետության և այլնի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում