Պաշտոնական

ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարական կազմում

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարական կազմում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, Վահագն Խաչատուրյանի փետրվարի 1-ի այլ հրամանագրերով՝ Գագիկ Պողոսյանը նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ Լևոն Կասյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, Սամվել Պողոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի, Բագրատ Մաթևոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում