Հասարակական

Հայաստանում մեկնարկել է ԵՄ Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկել է ԵՄ Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել Եվրամիության «Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագրի» մեկնարկին, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման նպատակը Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված հարցերի քննարկումն էր, որոնք մշակել է ԵՄ-ն՝ հիմնվելով Հայաստանի իշխանությունների, կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության դերակատարների և ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցությունների վրա։ Մասնակիցները ներկայացրել են իրենց ոգեշնչող պատմությունները, որոնք ուղղված են եղել կարծրատիպերի հաղթահարամանը, ներառական և հավասար միջավայրի ապահովմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում