Հասարակական

Համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին ամիսներին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

Համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին ամիսներին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին երկու-երեք ամսվա ընթացքում բավականին կառավարելի է, և ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է անի ամեն բան կանաչ գոտում լինելու փաստը պահպանելու և առաջիկայում ևս բարվոք իրավիճակ պահպանելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Համաճարակն առողջապահական մեծ բեռ է և մարտահրավեր, և մենք հասկանում ենք, որ կայուն իրավիճակի պահպանման, նաև երկրի զարգացման տնտեսության բնականոն գործունեության համար է չափազանց կարևոր»,- ասաց Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ մեկ օրում կատարված 4 046 թեստավորումից հաստատվել է 148 դրական դեպք: «Այս պահին պահպանում ենք օրական թեստավորման մեջ դրական դեպքերի մինչև 4 տոկոսի ցուցանիշը, ինչը բավական լավ է՝ չնայած նկատում ենք վերարտադրության ցուցանիշի և ընդհանուր թվերի աճ: Մեկ կամ երկու շաբաթ առաջ թվերն ավելի ցածր էին»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանը նշեց, որ COVID կենտրոնների վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններից այսօր գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն՝ Ավանի մասնաճյուղով, Սպիտակի բժշկական կենտրոնը, Կապանինը և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը:

«Այս նվազագույն ծավալման շրջանակներում կարողանում ենք ապահովել քաղաքացիների պատշաճ բժշկական օգնությունը»,- շեշտեց Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում