Պաշտոնական

ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

1 րոպեի ընթերցում

ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովիանցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը:

Ըստ աղբյուրի՝ Օդիլ Ռենո Բասոն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը ՎԶԵԲ տարեկան համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար: ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է և փոխգործակցությամբ իրականացվում են արդյունավետ ծրագրեր:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում