Արցախ

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից 48,477 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված անձանց ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունն այս մասին որոշում ընդունեց մայիսի 2-ի նիստում։

Հատկացվող գումարի շրջանակներում համապատասխան ժամանակահատվածի համար ամսական 50000 դրամ կամ 10000 դրամ աջակցություն կտրամադրվի շուրջ 106000 մարդու։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում