Տնտեսություն

«Big Projects» և «Coca Cola HBC Արմենիա» ընկերություններն այս տարվա Սուրբ ծննդյան ցուցահանդեսում խոստանում են աներևակայելի տպավորություններ

4 րոպեի ընթերցում

«Big Projects» ընկերությունը տևական ժամանակ զբաղվում է խոշոր ցուցահանդեսների կազմակերպմամբ, իսկ «Big Christmas market with Coca Cola»-ն ամենահին ու ամենամեծ ցուցահանդեսներից մեկն է, որն արդեն հինգ տարի է` ավանդաբար կազմակերպվում է «Coca Cola HBC Արմենիա» ընկերության հետ միասին։ Միջոցառման նպատակն է ցուցահանդեսի մասնակից ընկերություններին փոխանցել այն գործնական քայլերը, որոնք թույլ կտան ցուցահանդեսում ներկայությունը վերածել բիզնեսի իրական հաջողության։ «Coca Cola HBC Արմենիա»-ն ապահովում է ողջ գրավչությունն ու ամանորյա տրամադրությունը, իսկ «Big Projects»-ն ապահովում է ցուցահանդեսի գրագետ կազմակերպումն ու այցելուների մեծ հոսքը դեպի «Մերիդիան Էքսպո» կենտրոն։  

Ցուցահանդեսը իրական տոն է դարձել քաղաքի համար` յուրաքանչյուր տարի դառնալով էլ ավելի մասշտաբային։ Այս տարի Big Christmas Market with Coca-Cola-ն տեղի է ունենալու դեկտեմբերի 17-21-ը ժամը 12։00-23։00-ն։ Անցած տարվա Սուրբ ծննդյան ցուցահանդեսն ուրախացրել է շուրջ 40 հազար քաղաքացու, ինչը Հայաստանի համար շատ մեծ իրադարձություն է՝ հաշվի առնելով, որ 250-ից ավելի բիզնեսներ նախանշված օրերին մասնակցում են ցուցահանդեսին՝ ամանորյա հատուկ զեղչերով և առաջարկներով: 

Փորձը ցույց է տվել՝ որքան շատ մասնակիցներ են լինում, այնքան ավելի արդյունավետ է անցնում ցուցահանդեսը, որտեղ մարդիկ իսկույն ստանում են մեծ մոտիվացիա և ավելի լավ են հասկանում՝ ինչպես առաջ գնալ։ «Big Projects» ընկերությունը խոստանում է, որ այս տարվա ցուցահանդեսը լինելու է ավելի մեծ ու ավելի շքեղ, որովհետև ամենամյա փորձը հնարավորություն է ընձեռում ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել նախագծին։  

Յուրաքանչյուր տարի ցուցահանդեսը փոխում է իր էությունը՝ ունենալով նոր խորհրդանիշ, քանի որ «Coca Cola HBC Արմենիա» ընկերությունը ներկայանում է նոր կոնցեպտով, ինչի շնորհիվ էլ ձևավորվում են միջոցառման մնացած տարրերը։ 2025 թվականին նվերն ընտրվել է որպես խորհրդանիշ, և իրենց հարազատներին նվերներ ընտրելու համար մարդիկ անպայման պետք է այցելեն Սուրբ ծննդյան ցուցահանդես, առավել ևս, որ մասնակից ընկերությունները ներկայանում են տարբեր պրոդուկտներով, ինչն էլ այցելուներին հնարավորություն է ընձեռում բացահայտել բոլորովին նոր բրենդներ։  

Սովորաբար մարդիկ ցուցահանդես այցելում են ընտանիքներով, երեխաներով, ընկերներով։ Տոնական երաժշտության, լույսերի ու հարմարավետ միջավայրի շնորհիվ բոլորն այս տարի ևս զգալու են Ամանորի իրական շունչը։  Այցելուներն այստեղ ունեն անվերջանալի ընտրություն՝ տան դեկորից մինչև ամանորյա սեղանի բաղադրիչներ, նվերներից մինչև ձեռագործ աշխատանքներ։ Ցուցահանդեսը դարձել է այն հարթակը, որտեղ մարդը կարող է մեկ այցով լուծել ամբողջ տոնական խնդիրների ցուցակը՝ հաճույքով ու առանց շտապելու։ 

Ինչպես բոլորի, այնպես էլ «Coca Cola HBC Արմենիա» ընկերության համար Ամանորը ամենակարևոր տոներից մեկն է, որն ասոցացվում է բարության, ընտանիքի, երջանկության և հրաշքի հետ։  

Խոշոր ընկերությունների հետ տվյալ ցուցահանդեսին մասնակցում են նաև հայ արտադրողները, որոնց ներկայությունը խրախուսվում է, որովհետև այցելուների համար առավել հատկանշական է հայկական բրենդների բացահայտումը հատկապես «Big Christmas market with Coca Cola» ցուցահանդեսում։ Այն շատ լավ հարթակ է ինչպես մեծ, այնպես էլ փոքր և միջին բիզնեսների համար՝ ճանաչելիություն ձեռք բերելու, վստահություն ձևավորելու և հնարավոր հաճախորդներին մեկ վայրում հանդիպելու համար։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում