1 րոպեի ընթերցում
Կենտրոն վարչական շրջանի և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ ծրագրի շրջանակում տեղադրվելու են հետիոտնային սարքեր, մետաղական էլեկտրական արգելափակոցներ:
Բարեկարգվելու են Կասկադի վերին հարթակն ու «Վերածնված Հայաստան» հուշարձանը:
Կասկադի հարակից շենքերը կառանձնանան գեղարվեստական լուսավորությամբ:
«Աշխատանքները միտված են նոր ու բարեկարգ միջավայր ստեղծելուն՝ երևանցիների և զբոսաշրջիկների համար այն դարձնելով անվտանգ ու հարմարավետ»,- նշում են քաղաքապետարանից:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք հոդվածը` Русский