Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել են հերթական նիստի աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում մեկնարկել են հերթական նիստի աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկվել է 29 հարց։

Խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը կներկայացնեն իրենց կառույցների գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները։

Ազգային ժողովը կքննարկի Սահմանադրական դատարանի դատավորի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի անդամների ընտրության հարցերը։  

Նիստի օրակարգում են նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում