Տնտեսություն

100 տոկոս քեշբեք Երևանի հանրային տրանսպորտի առաջին 20 ուղետոմսի համար. Ամերիաբանկը սկսել է նոր արշավ

3 րոպեի ընթերցում

Մայիսի 2-ից մինչև հունիսի 30-ը Ամերիաբանկին միացած նոր հաճախորդները իրենց Visa քարտով մինչև օգոստոսի 31-ը Երևանի հանրային տրանսպորտի ուղետոմս գնելու դեպքում կստանան 100 տոկոս  քեշբեք առաջին 20 ուղետոմսի համար։  

Ամերիաբանկի ամենօրյա բանկային ծառայությունների ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը նշեց՝ արշավը սկսել են՝ կարևորելով հաճախորդների առօրյա պահանջմունքների բավարարումը. բանկը վիզայի հետ համատեղ նախագծել է նոր արշավ, որն ուղղված է Երևանի հանրային տրանսպորտում քարտային վճարումների խթանմանը, դրանք ավելի մատչելի, ավելի հարմար դարձնելուն։  

Հովհաննիսյանի խոսքով՝ արշավը ուղղված է ինչպես բանկին նոր  միացող հաճախորդներին, այնպես էլ արդեն իսկ գործող հաճախորդներին: 

«Գործող հաճախորդին անհրաժեշտ կլինի MyAmeria-ում տվյալ ամսվա ընթացքում իրականացնել 10 և ավելի ֆինանսական վճարումներ, գործարքներ, և այդ ամսվա ընթացքում տրանսպորտում կատարված իր քարտով վճարումների դիմաց հաճախորդը կստանա 30% քեշբեք»,- նշեց Ամերիաբանկի ամենօրյա բանկային ծառայությունների ծրագրի ղեկավարը: 

Արշավը մեկնարկել է մայիսի 2-ից, և այս մեկ ամսվա ընթացքում հանրության կողմից ստացել են մի շարք դրական ֆիդբեքեր, ինչը ոգևորում և պարտավորեցնում է բանկին նույն ոգով շարունակելու և նոր հետաքրքիր ու շահավետ առաջարկներ ներկայացնելու համար: 

«Ամերիաբանկը Վիզա միջազգային վճարային համակարգի հետ աշխատում է 2008 թվականից՝ շուրջ 18 տարի, և այդ տարիների ընթացքում իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների զարգացման, միջազգային լավագույն փորձի ներդրման և թվային գործիքների զարգացման մասով»,- ասաց Հովհաննիսյանը: 

Կարևոր է նշել, որ բանկի կողմից թողարկված Visa քարտերով վերջին 1 տարում արձանագրվել է անկանխիկ գործարքների գումարային 23% և քանակային 33% աճ, իսկ կատարված գործարքների ծավալը կազմել է ամբողջ համակարգում կատարված գործարքների 23%-ը։  

«Մեզ համար շատ կարևոր է մեկ քարտով կատարվող միջին շրջանառությունը, ինչը գերազանցում է համակարգի նույն ցուցանիշը 50 տոկոսով։ Սա  նշանակում է, որ հաճախորդները արշավի շրջանակներում գալով բանկ՝ նշված քարտը դարձնում են իրենց առաջնային վճարային գործիք»,- ընդգծեց Ամերիաբանկի քարտային գործառնությունների բաժնի ղեկավար Հայկ Հաճոյանը:  

Երևանի հանրային տրանսպորտի ուղետոմսի քեշբեքի արշավն իրականացվում է Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագծի շրջանակում։ Այն ներառում է նաև «Ընտանեկան փաթեթ»՝ ֆինանսական ծառայությունների արտոնյալ պայմաններով և ավելի քան 50 մլն դրամի 300-ից ավելի նվերի խաղարկություն։  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում