Քաղաքականություն

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում է մայիսի 6-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում Ազգային ժողովը կլսի Քննչական կոմիտեի, Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան հաղորդումները։ Խորհրդարանը կքննարկի նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ զեկույցը և Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կատարած աշխատանքի տարեկան հաշվետվությունը։ 

Նիստի ընթացքում քննարկման կդրվեն նաև մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, այդ թվում՝ կրթության ոլորտի վերահսկողության և բարեփոխումների վերաբերյալ օրինագծեր, քաղաքացիական օրենսգրքում և հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններ, աշխատանքային օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ, էներգետիկայի, ջրային ռեսուրսների և էկոպարեկային ծառայության ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում