Տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է. ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենը արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ՝ նշելով, որ մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմել է 47 միլիոն դրամ։

«Կայարաններում հոսանքի մարտկոցներն ու լիցքավորման համակարգերը ևս փոփոխվել են, ներդրվել է 290 միլիոն դրամ։ «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում