Գիտություն

Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ Լուսնի հազվագյուտ նմուշներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ իր հետ բերելով լուսնի չհետազոտված հակառակ կողմից առաջին նմուշները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

«Չանյե-6» զոնդը, որն այդպես անվանվել է չինական դիցաբանության լուսնի աստվածուհու պատվին, վայրէջք է կատարել նախանշված վայրում՝ Չինաստանի Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզում, տեղական ժամանակով ժամը 14։07-ին։

«Չանյե-6»-ի առաքելությունը տևել է գրեթե երկու ամիս։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է «Չանյե-6»-ի հաջող առաքելության կապակցությամբ՝ դա անվանելով կարևոր ձեռքբերում տիեզերքի և գիտական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկիր դառնալու իր նպատակներին հասնելիս։

Լուսնի հակառակ կողմ տեխնիկապես դժվար է հասնել խորդուբորդ տեղանքի և խորը խառնարանների պատճառով:

Գիտնականներին հետաքրքրում է Լուսնի՝ այս քիչ հետազոտված կողմը, քանի որ հույս կա, որ այնտեղ կարող են լինել սառույցի հետքեր, որից կարելի է ստանալ ջուր, թթվածին և ջրածին։ 

Չինաստանը միակ երկիրն է, որին հաջողվել է վայրէջք կատարել Լուսնի հակառակ կողմում։ Նման առաքելություն երկիրն իրականացրել էր նաև 2019 թվականին։ Սա Չինաստանի վեցերորդ առաքելությունն է դեպի լուսին, երկրորդը՝ դեպի դրա հակառակ կողմ։

Չինաստանը պլանավորում է անձնակազմով առաքելություն ուղարկել Լուսին մինչև 2030 թվականը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում