Հարցազրույց

Դինային հպարտ է լինել «Ավրորա»-ի ուղերձի մի մասը. հարցազրույց դափնեկրի հետ

14 րոպեի ընթերցում

Դինային հպարտ է լինել «Ավրորա»-ի ուղերձի մի մասը. հարցազրույց դափնեկրի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի կյանքում մրցանակը ստանալուց հետո շատ բան չի փոխվել, ներքուստ ստացել է միայն մարդասիրական աշխատանքը շարունակելու ավելի մեծ պատասխանատվություն, իր գործը ողջ աշխարհի համար անելու ցանկություն: «Արմենպրես»-ը զրուցել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ:

-Պարոն Դինայի, դուք «Ավրորա»-ի այս տարվա դափնեկիրն ենք, սպասո՞ւմ էիք նման մրցանակի, և այդ մրցանակն ի՞նչ փոխեց ձեր կյանքում, աշխատանքում:Ես շատ հպարտ էի՝ լինելու «Ավրորա»-ի կողմից ընտրված երեք մարդասերներից մեկը: Շատ բավարարված էի, որ իմ մարդասիրական աշխատանքն ընդունվել ու ճանաչվել է «Ավրորա»-ի կողմից: «Ավրորա»-ի մրցանակն ինձ ներքուստ տվեց աշխարհում մարդասիրական աշխատանք անելու ավելի մեծ պատասխանատվություն: Մեծ փոփոխություններ չեղան, ես գրեթե միշտ օրվա մեջ 18 ժամ զբաղված եմ տարբեր հարցերով: Սակայն, բացի Իրաքում եզդիների համար արվող մարդասիրական աշխատանքից, հիմա ես պետք է լինեմ բոլոր ընտանիքների մի մասը՝ հոգալու այլոց խնդիրները ևս. ես կցանկանայի խթանել հումանիտար աշխատանքը ողջ աշխարհում:

-Հետաքրքիր է, թե ինչն է Ձեզ ոգեշնչել՝ օգնելու այլ մարդկանց:

-Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր կյանքում ունի տարբեր մարտահրավերներ, տարբեր տեսակետներ, քայլեր, որոնք փոխում են իր սեփական ստրատեգիան: Ամենամեծ փոփոխությունն իմ կյանքում եղավ 2007-ին, երբ Ալ- Քաիդան հարձակվեց խաղաղ եզդիական գյուղերի վրա և սպանեց շատ մարդկանց ու երեխաների: Ես սկսեցի մարդասիրական առաքելություն և վիրավորների համար ֆոնդ հիմնեցի Գերմանիայում: Եվ ես օգնեցի երեխաների՝ բուժման համար նրանց Գերմանիա հասցնելով, դրանից հետո տեսա իմ արածի արդյունքը և որոշեցի դա անել կազմակերպված ձևով: Հիմնեցի մարդասիրական «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, օգնեցինք իրաքցի երեխաներին ու ահաբեկչությունից տուժածներին, դա փոփոխություններից մեկն էր: 2014-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների ընթացքում ես զբաղվեցի լեռներ ուտելիք, ջուր հասցնելով, փրկելով այն մարդկանց կյանքերը, որոնք գերի էին մնացել այնտեղ՝ շրջապատված ISIS-ով: Այդ ընթացքում ես փրկվել եմ ուղղաթիռի վթարից: Դա իմ կյանքում երկրորդ փոփոխությունն էր, և ես ասացի, որ իմ կյանքը պատճառ, իմաստ ունի, և ես մահանալու ժամանակ չունեմ հիմա, պետք է օգնեմ այնքան մարդկանց, որքան կարող եմ: Երրորդ փոփոխությունը եղավ, երբ ես լսեցի եզդի կանանց մասին, որոնց բռնաբարում էին ISIS-ի ահաբեկիչները: Դա իմ մտածողության մյուս փոփոխությունն էր: Շատ փոփոխություններ եղան իմ կյանքում, և ես սովորեցի ամեն ինչից:

-Գիտե՞ք արդյոք, թե որքան կյանքեր եք փրկել:

-Չգիտեմ, չեմ հաշվել: Մեր՝ «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը բուժել է ավելի քան 150 երեխաների՝ ամբողջ Իրաքից՝ քրիստոնյա, մուսուլման, արաբ, քուրդ և այլն: Հետո գերմանական ծրագրով մենք ավելի քան 1000 եզդի կանանց ու երեխաների վերաբնակեցրինք՝ փրկելով նրանց կյանքը: Կային նաև քրիստոնյա հայ ընտանիքներ՝ Սիրիայից: Ես մի հայ կնոջ, որը 2015-ին բռնաբարության զոհ էր դարձել, իր աղջիկների հետ օգնեցի տեղափոխվել Գերմանիա՝ որպես մեր վերաբնակեցման ծրագրի մի մաս: Հետո մենք շատ՝ մոտ 2000 կյանքեր փրկեցինք լեռներում:

-Հիմա այդ հայ ընտանիքի հետ որևէ կապ ունե՞ք ։

-Այո, նրանք հիմա շատ լավ են զգում: Կինը, ցավոք առևանգվել էր սիրիական ոստիկանի կողմից, հետո իր 3 աղջիկների հետ կարողացել էր խույս տալ: Այդ կինը փախստական էր Լիբանանում՝շատվատվիճակում, և մենքնրամասին տեղեկացանք Գերմանիայում, ես այդ ընտանիքին հրավիրեցի Իրաք, վիզա պատրաստեցի նրա համար և հյուրընկալեցի նրան մոտ 1 ամիս: Մենք նրան` իր երեք աղջիկների հետ, վերաբնակեցրինք Գերմանիայում: Այդ նույն ժամանակ նրա ամուսինն ու մյուս աղջիկը Նիդերլանդներում փախստական էին, մենք կարողացանք նրանց միավորել, հիմա նրանք միասին ապրում են Նիդերլանդներում: Երբեմն նրանք գրում են ինձ` Ամանորի կամ այլ տոնի առիթով: Ընտանիքներից ոմանք, որոնց ես օգնել եմ, դեռ կապ են պահում ինձ հետ, հատկապես հատուկ տոներին, առիթներին, Ամանորին ինձ բացիկներ և այլ բաներ են ուղարկում:

-Պարոն Դինայի, հիմա դուք «Ավրորա»-ի հերոսն եք, հետաքրքիր է, թե ո՞վ է Ձեր հերոսը:

-Իմ հերոսներն այն մարդիկ են, ովքեր, այսպես ասած, անհայտ «զինվորներ» են, փողոցով քայլող այն մարդիկ, ովքեր շատ լավ գործ են անում, բայց ոչ ոք չգիտի նրանց մասին: Կան մարդիկ, որոնցից հերոսական քայլի չես սպասում, բայց երբ գալիս է իրավիճակը, նրանք անում են դա: Ես սիրում եմ այդ տեսակի մարդկանց: Եվ մեզնից յուրաքանչյուրն ունի այդ բացառիկությունը, միայն պետք է գա ժամանակը, որ դա բացահայտվի: Դու այդ հերոսական հոգին կգտնես յուրաքանչյուր մարդու մեջ: Երբեմն կարդում եմ պատմություններ կամ լսում որևէ մեկի մասին, որը ինչ-որ բան է արել կամ վտանգի ենթարկել իր կյանքը` ուրիշին փրկելու, օգնելու համար, և այդ մասին ոչ ոք չգիտի, անգամ ինքը չի ընդունում դա, նա պարզապես անում է: Եվ ես սիրում եմ այդ տեսակի հերոսներին:

-«Ավրորա»-ն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին, և այս մրցանակի հիմնական նպատակն ըստ Ձեզ, որն է:

-Ավրորան փոքր աղջիկ էր, որը 1915-ին փրկվել է Հայոց ցեղասպանությունից: Նա մասնակցություն է ունեցել Հայոց ցեղասպանության պատմությունը ֆիլմի միջոցով ներկայացնելու գործում: Նա դերասանուհի չի եղել, արտիստ չի եղել, ինքն իր դերն է խաղացել ֆիլմում` ցույց տալով, որ փրկվածները փորձում են այդ պատմությունը ներկայացնել աշխարհին` նաև նրա համար, որ մարդկանց սովորեցնեն՝ կանխել մարդկության նկատմամբ դրա կրկնումը: Դա առաջին դասն է, որ «Ավրորա»-ի մրցանակից ստանում ես: «Ավրորա» մրցանակը ստեղծվել է ցեղասպանությունը վերապրածների թոռների կողմից, ովքեր ասել են՝ օգնում են նրանց, ովքեր օգնել են իրենց փրկվել այդ դաժանություններից, և ուզում են շնորհակալություն հայտնել: Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում ՝ մրցանակ տալով այն մարդկանց, ովքեր ռիսկի են ենթարկում իրենց կյանքն ուրիշների համար: 1915-ին նման մրցանակներ չեն եղել, և մարդիկ, ովքեր օգնել են հայերին փրկվել, արել են դա նրա համար, որ պարզապես զգացել են անհրաժեշտությունը: Հիմա նրանք ունեն այս հնարավորությունը՝ օգնելու մարդկանց և նպաստելու դրա տարածմանը` «Ավրորա»-ի հարթակի միջոցով: Եվ ես հպարտ եմ լինելու այդ ուղերձի մի մասը: Ես փորձում եմ այլ մարդկանց հասցնել այդ ուղերձը, որ մարդկային արժեքներն ամենակարևորն են, և մյուսներին օգնելը, քո կյանքը վտանգելով՝ մյուսներին օգնելն ամենակարևոր բանն է: Դա է պատճառը, որ մենք ապրում ենք: Երբ դու օգնում ես մարդկանց, քեզ ավելի լավ ես զգում: Դու մյուսներից շնորհակալություն ստանալու կարիք չունես, դու պետք է միայն բավարարված զգաս, որ արել ես նման բան:

՞նչ եք կարծում՝ որը պետք է լինի «Ավրորա»-ի դափնեկիրների հիմնական ուղերձն աշխարհին:

-Կարծում եմ, որ աշխարհին պետք է ասենք, որ մարդկային արժեքներն այն արժեքներն են, որոնք միավորում են ողջ աշխարհի մարդկանց: Չնայած բազմազանությանը՝ քաղաքական, կրոնական, էթնիկ, մենք կիսում ենք նույն՝ մարդկային արժեքները: Դա հիմնական ուղերձներից է, որ մենք փորձում ենք հասցնել մարդկանց: Եվ ասում ենք՝ մենք կատարում ենք մեր պարտքը, բայց դուք նույնպես պետք է անեք ձեր պարտքը՝ փրկելու մարդկությունը: Դա հիմնական ուղերձներից մեկն է, որ պետք է հաղորդենք «Ավրորա»-ի միջոցով: Ես որպես եզդիների ցեղասպանությունից փրկված, կցանկանայի նպաստել և գրավել միջազգային հանրության ուշադրությունը, որ ձեռնարկեն միջոցառումներ ՝ կանխելու ապագա ցեղասպանությունները: Հիմա մենք սահմանային իրավիճակում ենք՝ պատերազմներ, ատելություն, ագրեսիվություն: Եվ մենք պետք է փորձենք աշխարհին բերել ավելի խաղաղ լեզու՝ ավելի ուժեղացնել մարդկային արժեքները և խաղաղությունը: Մենք պետք է փոխենք որոշ միջազգային կանոններ՝ կանխելու դաժանությունները, ցեղասպանությունները, պատերազմները: Սակայն մենք որպես անհատականություն չենք կարող դա անել, դա պետք է բարձր մակարդակի հասցնենք՝ ինչպես մեր երկրներում, այնպես էլ միջազգայնորեն: Մենք փորձում ենք այս ուղերձը հաղորդել նաև «Ավրորա»-ի հարթակի միջոցով:

-Ձեր մրցանակից հետո Իրաքում ի՞նչ արձագանք եղավ:

-Շատ լավ՝ հիմնականում եզդի համայնքի և այն մարդկանց կողմից, ովքեր գիտեն «Ավրորա» մրցանակի մասին: «Ավրորա»-ն նոր մրցանակ է, և բոլորը չէ, որ դրա մասին գիտեն, սակայն դա լավ հնարավորություն էր, նրանք ողջունեցին դա Իրաքում: Ես մարդասիրական ոլորտում աշխատում եմ շուրջ 20 տարի, և երբեք չեմ հրավիրվել օրինակ Իրաքի որևէ համալսարան՝ մարդասիրական աշխատանքի մասին դասախոսություն կարդալու: Բայց մրցանակը ստանալուց հետո ինձ հրավիրվեցին համալսարան՝ խոսելու մարդկային արժեքների մասին:

-Պարոն Դինայի, Հայաստանում եզդիական մեծ համայնք ունենք, ի՞նչ գիտեք նրանց մասին, նրանց համար մտահոգվելու կարիք չունե՞ք:

-Այո, ես կապի մեջ եմ նրանց հետ, շատ ընկերներ ունեմ: Ես այստեղ Հայաստանում այցելել եմ եզդիաբնակ գյուղերից մեկը, եզդիների տաճար: Կարծում եմ, որ սա միակ տեղն է, որ եզդիները կարող են պահել իրենց ինքնությունը՝ առանց իշխանության հետ խնդիրներ ունենալու: Օրինակ, պատմության մեջ առաջին դեպքն է, որ Իրաքից դուրս կառուցվել է եզդիների տաճար, որը քաջալերվել է կառավարության և այլոց կողմից: 2012-ին Հայաստան իմ առաջին այցին ես տեսա փոքր տաճարի բացումը Արմավիրի մարզում, որին մասնակցում էին նաև կառավարությունից շատերը: Դա, անկեղծ ասած, սովորական բան չէ: Ես կարծում եմ, որ եզդիները այստեղ ունեցել են և ունեն լավ ապագա, նրանք պաշտպանել են իրենց մշակույթը, լեզուն և ինքնությունը Հայաստանում: Սա այն է, ինչի կարիքն ունենք: Դուք նման բան չեք տեսնի ոչ Իրաքում, ոչ Սիրիայում, ոչ Թուրքիայում:

՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են մարդասիրական աշխատանք անել:

-Կարծում եմ, որ նրանք պետք է միայն նայեն իրենց շուրջ: Յուրաքանչյուր տեղ, նույնիսկ ամենահարուստ համայնքում կգտնես կարիքավոր մարդկանց: Երբեմն դու կգտնես ընկերոջ, որը քո խորհրդի կարիքն ունի, կգտնես հարևանի, որը մարդասիրական օգնության կարիք ունի: Թե ինչքանով ներգրավված կլինես այդ աշխատանքում, կախված է կարողությունից, ժամանակից, պրոֆեսիոնալիզմից, բայց դու չես կարող այդ մարդկային ընտանիքի մասը չլինել, դու չես կարող չներառվել՝ որտեղ էլ լինես: Պարտադիր չէ, որ դու վտանգի ենթարկես քո կյանքը, գնաս Աֆրիկա կամ Իրաք կամ որևէ այլ տեղ՝ օգնելու մարդկանց, դու կարող ես օգնել քո հարևաններին: Դա նույնպես մարդկային արժեք է:

-Եվ վերջում մի փոքր կպատմե՞ք, թե ձեր կազմակերպությունը ներկայում ինչ աշխատանքներ է անում:

-Մենք մինչև հիմա օգնում ենք իրաքցի երեխաներին, ահաբեկչությունից տուժածներին, բուժում ենք նրանց Գերմանիայում, ոմանց՝ Իրաքում: Եվ քանի որ մեր կազմակերպությունը գումար է ստանում «Ավրորա» մրցանակից, մենք պլանավորում ենք առաջիկայում նոր կենտրոն բացել Իրաքում, սակայն դեռ որոշակի բյուրոկրատական հարցեր կան: Մենք փորձում ենք հիմնել համակեցության կենտրոն, որը շատ գործառույթներ կունենա, կզբաղվի վիրավորների մասին հոգ տանելով, մարդկանց իրավունքները պաշտպանելով և այլն: Դա ծրագրերից մեկն է, որ փորձում ենք իրագործել հաջորդ երկու տարում: Եվ մենք 3-4 գործընկերների հետ ունենք նաև ծրագիր ՝ մարդու իրավունքների և արժեքների խթանման: Ունենք նաև երրորդ ծրագիր: Սրանք ծրագրեր են, որ մենք փորձում ենք անել՝ «Ավրորա»-ի օգնությամբ: Բայց մենք մշակում ենք նաև այլ ծրագրեր:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Հարցազրույց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

Հարցազրույց

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

Հարցազրույց

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

Հարցազրույց

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում