Տնտեսություն

Պետությունը նախատեսում է ներդնել գյուղացիական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգ

1 րոպեի ընթերցում

Պետությունը նախատեսում է ներդնել գյուղացիական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2020-ին կառավարություն կներկայացնի գյուղացիական կենդանիների հաշվառման և համարակալման ծրագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

«Ես շատ կարևորում եմ, որ 2020-ին կառավարություն ենք ներկայացնելու գյուղացիական կենդանիների հաշվառման և համարակալման ծրագիրը: Մեր նախարարության անձնակազմը շատ ոգևորած է այս ծրագրով, քանի որ առանց իմանալու, թե ինչ ունենք, առանց գույքագրման, մենք չենք կարող զարգացման ծրագրեր իրականացնել»,-ասաց Գաբրիելյանը:

Փոխնախարարը ծրագիրը կարևորեց նաև այն առումով, որ դրանով կկարողանան գյուղացիական կենդանիների հիվանդությունների ավելի լավ վերահսկողություն իրականացնել: Նախարարությունը 2020-ին կներկայացնի նաև բրուցելոզի վերացման ծրագիր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում