Տնտեսություն

ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսավարողներին նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ չհիմնավորված թանկացումներից

1 րոպեի ընթերցում

ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսավարողներին նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ չհիմնավորված թանկացումներից

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին հատկապես նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների արդյունքում գների արհեստական բարձրացումներից և իջեցումներից, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության գործողություններից:

«Հանձնաժողովը կխստացնի վերահսկողությունը և պարբերաբար դիտանցումներ կիրականացնի խոշոր առևտրային ցանցերում՝ հսկողության տակ պահելով սոցիալական նշանակություն ունեցող լայն սպառման ապրանքատեսակների շուկան: Միաժամանակ կոչ ենք անում սպառողներին օրենքի խախտումների, չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում դիմել հանձնաժողով՝ զանգահարելով թեժ գծի 010 541 900 (324) հեռախոսահամարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում