Նախարարությունը դադարեցրել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կարևորում է Հայաստանում ընդերքօգտագործումը` բացառապես բնապահպանական բարձր չափանիշների պահպանմամբ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2019-ի վերջին 6 ամիսների ընթացքում դադարեցրել է ընդերքօգտագործման 21 իրավունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մեր նախարարության կողմից 2019-ին գրավոր զգուշացում է տրվել շուրջ 204 կազմակերպությունների, որոնց արդյունքում այս պահի դրությամբ շուրջ 501 մլն դրամ ապառք է վճարվել ՀՀ բյուջե: Խոսքը տարիներով կուտակված ապառքների մասին է: Եվ թվով 31 կազմակերպության նկատմամբ չվճարելու և այլ պատճառներով սահմանված կարգով ընթանում են իրավունքների կասեցման վարույթներ: Ես չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, թե ՀՀ կառավարությունը պայքարում է ընդերքօգտագործողների դեմ, բայց Հայաստանում ընդերքօգտագործումը լինելու է բնապահպանության բարձր չափանիշների ներքո, միևնույն ժամանակ դա այն կարևոր ուղղություններից մեկն է, որն այսօր ՀՀ-ում մեծ ֆինանսական միջոցներ է ապահովում մեր բյուջեի համար: Այս տարի վերջին 6 ամիսներին մեր նախարարության կողմից դադարեցվել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը վստահեցրեց, որ ընդերքօգտագործման ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել: Պապիկյանը նաև նշեց, որ ընդերքօրգտագործողները մեծ հարկատուների ցանկում առաջնայիններից են:

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին