Արարատի մարզում կգործարկվի բամբակի վերամշակման գործարան
1 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Հայանիստ համայնքում 300 աշխատատեղով բամբակի մշակման գործարանը կգործարկվի հաջորդ տարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Մարզում վերականգնվում է բամբակագործությունը: «Ուզբեկ տեքստիլ» ընկերության կողմից այս տարի Հայանիստ համայնքում 200 հեկտարի վրա բամբակ է ցանվել: Գործարանը գրեթե պատրաստ է, այն կգործարկվի հաջորդ տարի: Կստեղծվի թվով 300 աշխատատեղ»,-ասաց մարզպետը:
Նրա խոսքով՝ մարզում զարկ է տրվել նաև ընտանեկան ձեռնարկատիրական գործունեությանը, մասնավորապես գինեգործությանը, չրագործությանը, կաթի վերամշակմանը, պահածոների փոքր ու միջին գործարանների ստեղծմանը:
Կարդացեք հոդվածը` Русский