Արցախ

Արցախի և Ադրբեջանի սահմանային գոտում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Արցախի և Ադրբեջանի սահմանային գոտում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների սահմանային գոտում՝ Բարդա քաղաքից 16 կմ դեպի հարավ, 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեկտեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.200և արևելյան երկայնության 47.120աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտի՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում