Տնտեսություն

Հարկային արտոնություն՝ էներգախնայող ապակիների մշակման ներդրումային ծրագրին

2 րոպեի ընթերցում

Հարկային արտոնություն՝ էներգախնայող ապակիների մշակման ներդրումային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե, մետաղապլաստե տարատեսակ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության համար, ապակու (թրծում, լամինապատում, անցքերի փորվածքներ, եզրերի հղկում), մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների արտադրության նպատակով: Նախարարի խոսքով՝ այս ծրագրով Հայաստանում առաջին անգամ է իրականացվելու էներգախնայող ապակիների մշակում։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 870 մլն դրամի կապիտալ ներդրում (տարածքների ձեռքբերում և վերանորոգում, նոր սարքավորումների ձեռքբերում): Ներկայումս առկա է 170 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 80-100 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 7.5 մլրդ դրամ, որից 3.5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7 մլրդ 559 մլն 830 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 869 մլն 558 հազար դրամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում