Ինովացիա

Սփյուռքահայերը Հայաստանում արտոնությամբ բացել են տեխնոլոգիական ոլորտի շուրջ 45 ընկերություն

2 րոպեի ընթերցում

Սփյուռքահայերը Հայաստանում արտոնությամբ բացել են տեխնոլոգիական ոլորտի շուրջ 45 ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Հայաստանում տաղանդի ներհոսք է նկատում, 2019-ին տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերությունների համար տրվող արտոնություններով շուրջ 45 ընկերություններ բացվել են սփյուռքահայերի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արշակյանն այս մասին հայտնեց իր տարեկան ասուլիսում:

«Այս տարի տեխնոլոգիական ոլորտի շուրջ 230 նորաստեղծ ընկերություններ դիմել են հարկային արտոնություններստանալու համար: Ընդհանուր առմամբ, իրենց ներկայացրած թվերով շուրջ 1200 նոր աշխատատեղ են ստեղծել: Մենք ունենք սփյուռքից դիմած անհատների և ընկերությունների մեծ թիվ՝ դիմածների շուրջ 15-20 տոկոսը: Շուրջ 45 ընկերություն բացվել է սփյուռքահայերի կողմից: Սա նշանակում է, որ տաղանդի ներհոսք ունենք»,-ասաց Արշակյանն ու դա համարեց շատ լավ նորություն:

Հարկային արտոնություն ստանալու ծրագրով դիմել են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ավրստալիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից: Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ծրագրային ապահովման, էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, արհեստական բանականության և այլն:

Հայաստանում բացվել են նաև միջազգային ընկերությունների նոր գրասենյակներ:

ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ., որի արդյունքում ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: 2019-ի ապրիլին ԱԺ-ն ընդունել է օրենք, որով նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում