Տնտեսություն

ՊԵԿ նախագահը հանդիպել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը հանդիպել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ պարոն Դավիթ Անանյանը հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կարևորվել է ՊԵԿ պատրաստակամությունը ՏՀԶԿ «Հարկվող բազայի քայքայումը և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի նվազագույն չորս ստանդարտների կիրառմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցում: Անդրադարձ է կատարվել BEPS 1-ին գործողությամբ ներկայացված էլեկտրոնային տնտեսությունում հարկային մարտահրավերներին, էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին:

Կողմերը քննարկել են նաև տրանսֆերային գնագոյացման բնագավառում առկա հիմնահարցերը, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման կարգավորումներն ապահովող գործիքների՝ ՀՀ իրավական դաշտում տեղայնացման հարցը:

Քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահը անդրադարձ է կատարել նաև հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման ոլորտում իրականացվող միջոցառումներին: Դավիթ Անանյանը կարևորել է միջազգային ստանդարտներին համապատասխանող տեղեկությունների փոխանակման գործընթացում ՀՀ ՊԵԿ դերակատարությունն ու պատրաստակամությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում