Թբիլիսիում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի հուշարձանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը աշխատաքներ է տանում Թբիլիսիի Երևանյան պուրակում Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի մշակույթի նախարարությունում կազմակերպված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» (երկուսն էլ` հայերեն և վրացերեն, զուգադիր) և «Թումանյան լուսեղեն» (վրացերեն) գրքերի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:

«Ցանկանում ենք Թումանյանի արձանը անպայման այս տարի տեղադրել Թբիլիսիում: Ունենք քաղաքապետարանի հետ նախնական համաձայնություն և ուղղակի տեղի հետ կապված կան որոշակի խնդիրներ: Երևանյան պուրակը, որտեղ տեղադրվելու է արձանը, հանդիսանում է մի քանի հոգու սեփականություն և հիմա փորձում ենք սեփականատերերի հետ բանակցել և Թումանյանի արձանը անպայման տեղադրել այնտեղ: Կարծում եմ, ճիշտ չի լինի, որ Թբիլիսիում Թումանյանի արձան չլինի »,- եզրափակեց Սադոյանը:

Հովհաննես Թումանյանի աճյունը հուղարկավորված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Նրա անունն անխզելիորեն կապված է Վրաստանի ու վրացիների հետ: Վրաստանում Հովհաննես Թումանյանը մեծ ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն: Նրա ստեղծագործություններն ուսումնասիրում են Վրաստանի դպրոցներում:

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն