Տնտեսություն

Նոր արտոնություն տրամադրվեց տեքստիլի ոլորտում գործող ընկերությանը

1 րոպեի ընթերցում

Նոր արտոնություն տրամադրվեց տեքստիլի ոլորտում գործող ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով նախատեսվում է «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը տրված արտոնությանը ավելացնել ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն՝ ևս մեկ խմբաքանակ ներկրելու համար։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան խաչատրյանը նշեց, որ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ»-ը գործում է 2017 թվականից։

«Այն արտադրում է սրբիչներ՝ Արարատի մարզում։ Այս խմբաքանակով առաջարկվում է լրացուցիչ 10,6 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների համար ևս սահմանել ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն, որի գծով ԱԱՀ արտոնությունը կկազմի 2,1 մլրդ դրամ։ Կազմակերպությունը տեղեկացրել է, որ այս ընդլայնման ծրագրի շնորհիվ հաջորդ երեք տարիներին կստեղծի 175 նոր աշխատատեղ միջին 189 աշխատավարձի չափով, իսկ առ այսօր ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում