Տնտեսություն

Դադարեցվում է «Ջիգոս Ջելրի» ՍՊԸ-ի՝ «Մերիդիան» ԱՏԳ-ում ներառվելու վկայականի գործողությունը

1 րոպեի ընթերցում

Դադարեցվում է «Ջիգոս Ջելրի» ՍՊԸ-ի՝ «Մերիդիան» ԱՏԳ-ում ներառվելու վկայականի գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջիգոս Ջելրի» ՍՊԸ-ի՝ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը դադարեցվում է:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

«Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը դադարեցվել է համաձայն «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 7-րդ Հոդվածի 10-րդ մասի 1-ին կետի ա) ենթակետի (Շահագործողների ռեեստրից շահագործողը հանվում է իրավունքի ուժով`կազմակերպչի և շահագործողի միջև պայմանագրի լուծման դեպքում)»,- ասված է հիմնավորման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում