Քաղաքականություն

ՀՀ-ն տեսանելի ժամանակահատվածի համեմատ ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն տեսանելի ժամանակահատվածի համեմատ ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանական բյուջեն 2018թ. ի վեր ավելացել է 66 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներին:

«Սա այն թեման է, որի մասին հասկանալիորեն չենք կարող շատ բան խոսել, բայց ուզում եմ ասել, որ 2018թ. ի վեր՝ ներառյալ 2020թ. բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28% է կազմում: Բայց ուզում եմ մեկ նախադասություն ասել դժվարությամբ՝ կարող եք հավաստիանալ, որ 2018թ. մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, և ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Ուզում եմ ասել, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում