Հայաստանի և Արցախի ղեկավարներն այցելել են առաջնագիծ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ․ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել են ԼՂՀհյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: