Արցախ

Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 220 անգամ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 220 անգամ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում