Տնտեսություն

Տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է. Տիգրան Խաչատրյան

1 րոպեի ընթերցում

Տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է. Տիգրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը արդեն տեղի ունեցել է։ Ընդդիմադիրները անտեսում են այն կարևոր փոփոխությունները, որոնք Հայաստանի իրականության մաս են կազմում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս կարծիքը հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Ընդդիմադիրները, ովքեր պնդում են, որ հնարավոր չէ, իրենց թվում է, որ դա մի բան է, որ պետք է տեղի ունենա ապագայում, և անտեսում են այն կարևոր փոփոխությունները, որոնք մեր իրականության մի մասն են։ Արհեստական մենաշնորհներ չկան, եւ չեն կարող լինել, կոռուպցիա չկա և չի կարող լինել, հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու։ Սա այն հեղափոխական փոփոխություն է, որը մեր տնտեսական կյանքի մի մասն է»,- ընդգծեց Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում