Հասարակական

Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրն արդեն գործում է

4 րոպեի ընթերցում

Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման  ծրագիրն արդեն գործում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վի­րուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիրներից են և ունեն արտա­հայտ­ված համա­ճա­րա­կա­յին ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելման և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի շրջանում իրականացնում է հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիր, որի շահառուների խմբերն են.

1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

2) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

3) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

4) 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.

6) Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում.

7) Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.

8) Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ.

9) Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.

10) Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.

11) Բռնադատվածներ.

12) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.

13) Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.

14) Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ:

Ծրագիրն իրականացվում է հետևյալ փուլերով.

1) արտահիվադանոցային բժշկական կազմակերպությունների՝ (թերապևտ, վարակաբան, ընտանեկան բժիշկ) հեմոդիալիզի բաժանմունքների, հիավանդանոցային օղակի բժիշկների վերոհիշյալ շահառուների խմբերում ընդգրկված անձանց մոտ հեպատիտ Ց-ի ախտորոշման նպատակով իրականացվում է պացիենտի հավաքագրում և ուղեգրում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց.

2) ուղերգված հիվանդներին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում իրակնացվում է լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություն հետևյալ ծավալով՝

ա) «Հեպատիտ Ց» PCR/ՓՍՌ մեթոդով

բ) «Հեպատիտ Ց» վիրուսի (HCV) գենոտիպի որոշումը ՊՇՌ մեթոդով.

3) լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության արդյունքում գենոտիպ «1b» հաստատված ախտորոշում ունեցող պացիենտներին տրամադրվում է բժիշկ-մասնագետի խորհրդատվություն և դուրս է գրվում դեղատոմս, որից հետո դեղատոմսով պացիենտը առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստանում է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն տրամադրված հակավիրուսային դեղերը:

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր շահառուների խմբերում են և ունեն առողջական խնդիր կապված հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման հետ, ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում