Տնտեսություն

Ռուս գործընկերները փորձել էին զգույշ լինել. անդրադարձ «Սպայկա»-ի բեռնատարի հետ կապված հարցին

3 րոպեի ընթերցում

Ռուս գործընկերները փորձել էին զգույշ լինել. անդրադարձ «Սպայկա»-ի բեռնատարի հետ կապված հարցին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչների՝ «Սպայկա» ընկերության պանրի գործարան այցից և պանրի արտադրության ողջ գործընթացին մանրամասն ծանոթանալուց հետո Վերին Լարսի անցակետում պահված՝ ընկերության պանրով բեռնված բեռնատարի հարցը լուծվել է, բեռնատարն ուղևորվել է Ռուսաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հարցին:

«ՌԴ-ի ֆիտոսանիտարական և մաքսային մարմինների կողմից կասկած կար, որ ՀՀ-ում արտադրված պանիրը, հնարավոր է, հայաստանյան ծագում չունի: Նախկինում ընկերությունն ունեցել է լատվիական ծագմամբ պանրամթերք, որը տեխնոլոգիական վերամշակումից հետո արտահանվել է ՌԴ։ Նախկինում լաբորատոր հետազոտություններով ոչ հայկական ծագում ունեցող կոնցենտրատներ են հայտնաբերվել: Եվ նախնական նմանատիպ տեսակետ է եղել ռուսաստանյան մեր գործընկերների մոտ: Եվ մեր անմիջական միջամտությամբ և «Սպայկա»-ում համապարփակ հարկային հսկողական գործառույթների արդյունքում ամբողջ տեխնոլոգիական շղթան նայվել է, համոզվել ենք, մեր ռուսաստանյան գործընկերներին նույնիսկ հրավիրել ենք ընկերության արտադրամաս, շրջել ենք միասին, համապատասխան տեղեկանքը կազմել, ծագման սերտիֆիկատը ուղարկվել է ռուսաստանյան կողմին: Մեր ռուսաստանյան գործընկերները հավաստիացել են, որ պանիրն, իրոք, հայկական ծագում ունի, հիմա որևէ խնդիր չկա, «Սպայկա»-ի բեռները գնում են»,-ասաց Անանյանը:

Նա հիշեց՝ տարիներ առաջ եղել են նման դեպքեր, որ այլ ընկերություններ փորձել են եվրոպական պանիրը հայաստանյան ծագում ունեցող պանրի անվան տակ ներկրել Ռուսաստան: «Եվ այդպիսի փորձ ունենալով՝ մեր ռուսաստանյան գործընկերներն ուղղակի փորձել էին զգույշ լինել: Հիմա խնդիր չկա, խնդիրը կարգավորված է»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Հոկտեմբերի31-ինՀՀէկոնոմիկայինախարարությունըտեղեկացվելէր«Սպայկա»ընկերության`պանրովբեռնված2մեքենանՎերինԼարսիմաքսայինանցակետումպահելուվերաբերյալ:ՆախարարությանկողմիցկապէրհաստատվելՀյուսիսկովկասյանմաքսատանպատասխանատուներիհետ։Վերջիններստեղեկացրելեն,որմեքենաներըժամանակավորբացչթողնելուպատճառնայնէ,որանցակետիռիսկերիկառավարմանհամակարգըռիսկայինէհամարելբեռը` «պատժամիջոցների»ցանկովնախատեսվածապրանքներինպատկանելությանտեսանկյունից:

Ըստվերջիններիսկողմիցփոխանցվածտեղեկատվության`նմուշնուղարկվելէրհամապատասխանլաբորատորիա`բեռիծագումնաբանությունըպարզելունպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում