Տնտեսություն

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

2 րոպեի ընթերցում

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում 2018թ. վերականգնված երկու ճանապարհահատված‚ որոնք վերականգնումից հետո մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում‚ հանվել են երաշխիքային ժամկետից։

Դրանք են Մ6-Արճիս մոտ 3.6 կմ (Տավուշի մարզ) և Հ32-Վահրամաբերդ-Հովունի-Մ1 մոտ 6 կմ (Շիրակի մարզ) երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային խումբը‚ որի կազմում ընդգրկված էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության‚ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի‚ մարզպետարանների‚ կապալառու ընկերությունների ներկայացուցիչներ‚ գնահատելով ճանապարհների առկա վիճակը‚ արձանագրել է‚ որ դրանք ներկայում գտնվում են պայմանագրին և նախագծին համապատասխան վիճակում։ Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվում են մարզպետարաններին. դրանց հետագա շահագործումն իրականացվելու է վերջիններիս կողմից ընտրված ընկերությունների կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում