Մարզական պարերի առաջնություն. 300 մասնակից Հայաստանից, Արցախից, այլ երկրներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 24-ին կանցկացվի «Կրիստալ» մարզական պարերի ակումբի բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Պարի եւ մարզական պարերի համահայկական խորհրդի մրցավար, «Կրիստալ» պարային ակումբի բաց առաջնության կազմակերպիչ Ժորա Մխիթարյանը նշեց, որ այն արդեն 5-դ անգամ է անցկացվում: Տարբեր տարիքային խմբերում միմյանց հետ կմրցեն 300 մասնակից Հայաստանից, Արցախից, այլ երկրներից:

«Այս տարի մենք ունենք հյուրեր, մասնակիցներ նաև Վրաստանից ու Ռուսաստանից, ուժեղ մրցակցություն է սպասվում: Այս առաջնությունները շատ կարևոր են, այն առաջին հերթին նպաստում է մարզական պարողների զարգացմանը: Քանի որ մեր մարզաձևը մեծ ֆինանսական աջակցություն չունի, հետևաբար, շատ միջազգային մրցաշարերի չենք կարողանում մասնակցել, և ահա նման առաջնությունները լավ հարթակ են, որպեսզի մեր կադրերը միմյանց, ինչպես նաև այլ երկրներից հրավիրված պարողների հետ մրցեն, զարգացնեն իրենց հմտությունները»,- ասաց Ժորա Մխիթարյանը:

Մարզական պարերի առաջնությունը սպասարկելու են մրցավարներ Հայաստանից, Արցախից:

Ժորա Մխիթարյանը նշեց, որ իրենց հրավերով Հայաստան է գալու Ռուսաստանի մարզական պարերի ճանաչված մարզիչ Վլադ Պավլովը, ով բազմակի տիտղոսակիր է: Նա կլինի ոչ միայն միջոցառման պատվավոր հյուրը, այլեւ կիրականացնի վարպետության դասեր:

«Այս մարզաձևի առանձնահատկությունն այն է, որ շատ հաճախ է փոփոխությունների ենթարկվում, պարբերաբար նոր տարրեր են մտցվում, և մեր մասնագետները չեն հասցնում դրանց հետևել, միջոցների բացակայության պատճառով շատերը չեն կարողանում հաճախ մեկնել վերապատրաստումների: Նման առաջնությունների ժամանակ միջազգային մասնագետների վարպետության դասերն օգնում են լրացնել այդ բացը, ինչը շատ կարևոր է»,-ասաց նա:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Ժորա Մխիթարյանը նշեց, որ 2020 թվականի փետրվարին Երևանում նախատեսում են անցկացնել մարզական պարերի միջազգային առաջնություն: Նախնական տվյալներով մասնակիցներ կժամանեն 8 երկրից:

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը