Պատգամավորը փոփոխություն է կատարել Սևանից լրացուցիչ ջրառը բացառող օրինագծում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը փոփոխություն է կատարել առաջին ընթերցմամբ ընդունված և իր հեղինակած օրենքի նախագծում, որով առաջարկում է բացառել Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավելի ջրառի հնարավորությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտնեց, որ փոփոխությունը նպատակ ունի սահմանել միայն մեկ դեպք, երբ կառավարությունը կկարողանա սահմանված չափից ավելի ջրառ իրականացնել:

«Ես երկար քննարկումներից հետո փոփոխություն եմ մտցրել նախագծում՝ նշելով, որ, եթե կառավարությունը երաշտ կհայտարարի, իսկ երաշտի հայտարարման համար կան նախապայմաններ, որոնք պետք է բավարարվեն, այդ դեպքում կառավարությունն իրավունք կունենա դիմել Ազգային ժողովին՝ լրացուցիչ ջրառ իրականացնելու համար: Մնացած բոլոր դեպքերում այդ իրավունքը չի ունենա»,- ասաց Կարապետյանը:

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է բացառել Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավել ջրառի հնարավորությունը:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում ստացավ 73 կողմ, 8 դեմ 37 ձեռնպահ ձայներ:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան