Շավարշ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով Շավարշ Գրիգորյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում: