ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ շրջանակում անցկացվող նիստին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ - վարչության պետ, գեներալ-մայոր Պ. Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 14-ին Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարդացեք հոդվածը` Русский