Կենցաղային ցույցեր եւ աշխարհաքաղաքական արձագանքներ
5 րոպեի ընթերցում
![Կենցաղային ցույցեր եւ աշխարհաքաղաքական արձագանքներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/11/994990.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան իրադարձությունները, սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնույթից հատելով սահմանը, անցել էին արդեն քաղաքական հարթությունեւ վերածվել վարչակարգիեւ ընդհանուր պետական համակարգի արմատականփոփոխության համընդհանուր պահանջով հատկանշվող շարժման։
Հիմնախնդիրը հետզհետե ապահովում է տարածաշրջանային-աշխարհաքաղաքական հնչեղություն: Բնականաբար, կային վերլուծումներ եւ մեկնաբանություններ` այս ամբողջ շարժման, մի կողմից, լիբանանյան ակունքներին, մյուս կողմից՝ քաղաքական շահարկումների կամ արտաքին ներշնչումներ ունենալու տեսությունների մասին:
Մինչ, լիբանանյան փողոցը հետեւողականորեն շարունակում էր հայտարարել, որ շարժումը համալիբանանյան բնույթ եւ տարողությունունի եւ բխում է զուտ լիբանանյան ակունքներից պարզ այն տրամաբանությամբ, որ տասնամյակներ շարունակվող ապաշնորհ վարչակառավարումը եւ դրա հիմք հանդիսացած համայնքայնությունըպատճառ են դարձել ավատապետականկարգերի արմատավորման եւ զարգացման, համատարած թալանի, կոռուպցիայի եւ պետական գումարների մսխման՝ երկրում անջրպետային հեռավորություններ ստեղծելովաստղաբաշխական գումարներով հատկանշվող մեծահարուստների եւ համաշխարհային մրցանիշերի մոտեցող աղքատ հասարակության միջեւ:
Լիբանանըդեպի աշխարհաքաղաքական օրակարգ առաջնորդող հայտարարություններ հնչեցին հատկապես Վաշինգտոնի, Թեհրանի եւ Մոսկվայիկողմից:
Այսպես․ ԱՄՆ պաշտպանությաննախարարն ուղղակի, բացորոշ հայտարարեց, որպետք է աջակցել Իրաքի եւ Լիբանանի ժողովուրդներին` ձերբազատելուհամար իրանյան ազդեցությունից: Երբերկու ժողովուրդների օրինակներըհամատեղ են նշվում, պարզ է, որ Իրաքիհակաիրանյան բնույթ ունեցող ցույցերի եւ առ այս պահընման պահանջներ չարծարծած լիբանանյան ցույցերիմիջեւ քաղաքական զուգահեռէգծվում: Վաշինգտոնը պաշտոնականայս հայտարարությամբ նույն ուղեգծի վրաէ ուզում ընկալել տարածաշրջանում ուշագրավ շարժումների գաղափարաքաղաքական շարժառիթները:
Մյուս կողմից, ՌԴ արտգործփոխնախարար, ՌԴ նախագահի Միջինարեւելքի եւ Աֆրիկայիհարցերով հատուկ պատվիրակ ՄիխայիլԲոգդանովը հանդիպումներ էունեցել ՌԴ-ումԼիբանանի դեսպան Շաուքի Պունասարիհետ եւ այդ առիթովհայտնել, որ զորակցում էԼիբանանի միությանը, գերիշխանությանն ու անկախությանը եւ «ազգայինօրակարգի վրա գտնվող բոլորհարցերը լիբանանյան սահմանադրության շրջածիրում, նույնինքը,լիբանանցիներիկողմից լուծվելու կարեւորությանը` շեշտելով որեւէ ձեւով չարտոնել լիբանանյան հարցերում արտաքին միջամտությունները:
Սա ուղղակի պատասխանկարելի է համարելԱՄՆ պաշտպանության նախարարին: Ռուս դիվանագետի հայտարարությունըկմեկանբանվի այնպես, որ ոչմիայն ՌԴ-ն ի՛նքը միջամուխ պիտի չլինի լիբանանյան իրադարձություններին, այլ դեմ է նաև, որ Վաշինգտոնը դա անի եւ այս դեպքում հակաիրանյան քայլեր ձեռնարկի Լիբանանում։
Թեհրանից հնչած երկու հայտարարություն անուղղակիարձագանքկարելի է համարելՊոմպեոյի արած սուր քաղաքականացման քայլին: Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերի խորհրդականը հայտնել էր, թե Լիբանանում եւ Իրաքում ընթացող ցույցերի բարձրաձայնածպահանջների մի մասը ժողովրդայինէ եւ կասկած չկա, թե Իրաքում եւ Լիբանանում գոյություն ունեն կոռուպցիա, գործազրկություն եւ բացթողումներ, սակայն եթե օտարդերակատարների կողմից այդ պահանջները օգտագործվեն, ապա արդյունքը ի շահ երկուերկրների ժողովուրդների չի լինի։
Նանաեւ նշեց, որ Իրաքում պահանջները այլեւս կառավարության բարեկարգումովչեն բավարարվում, այլեւվարչակարգի տապալումով, իսկ Լիբանանում ոմանք վարչակարգի տապալում պահանջեցին, երբ մարդիկ կենցաղայինպահանջներ ունեին:
Այսվերջին ընդգծումով իրանցի պաշտոնատարըպարզապես ասում է, որ կենցաղային խնդիրներովառաջացած շարժումը արագորեն քաղաքականացված է Լիբանանում՝ զգուշացնելովԼիբանանը արտաքին միջամտություններից:
Երկրորդըվերաբերում է Իրանի արտգործնախարարության բանբերին, որն արձագանքում է Էրդողանի հայտարարությանը: Էրդողանըխոսում էրԻրաքի ցույցերի Իրան տեղափոխման հավանականության մասին: Բանբերը չէրբացառում, որ գոյությունունի ցույցերի Իրան տեղափոխման միտում:
Վաշինգտոն-Թեհրան-Մոսկվաեռանկյունային գծերի վրա արձանագրվող հայտարարությունները, պատասխանները կամ արձագանքումներն ընդգծում են տարածաշրջանում տեղի ունեցող ժողովրդային դրսեվորումների, մի կողմից, անկախ բնույթը, մյուս կողմից՝ արտաքին ուժերի կողմից շահարկելիթեմա լինելը, բայց մանավանդ երրորդ եւ չորրորդկողմերի միջեւ քաղաքական հակամարտության շրջագծմանփորձերը։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր