Փոխվարչապետը  կարգավորումների ներդաշնակեցման հարցերի համար «Անտիկոնտրաֆակտը» համարում է լավ հարթակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավոր սեփականության, ապրանքների շրջանառության հետ կապված հարցերի կարգավորումը կերաշխավորի եվրասիական տնտեսական միության տարածքում արտահանման պոտենցիալի իրագործումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովին իր բացման խոսքում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ՀՀ կառավարության անունից ողջունելով Հայաստանում համաժողովի անցկացումը:

«Գրավիչ է այն փաստը, որ այսպիսի համաժողովը տեղի է ունենում Հայաստանում, Երևանում, որովհետև այն թեման, որը մենք այսօր կքննարկենք, ակտուալ է բոլորի համար ամբողջ աշխարհում, սակայն հատկապես ակտուալ է մեր երկրների համար` նկատի ունենալով աշխարհագրական, աշխարհաքաղաքական առանձնահատկությունները: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերը և գաղափարների նյութականացումը այն թեմաներն են, որոնք հատուկ ակտուալություն ունեն»,- ասաց Գրիգորյանն ու նկատեց` ապրանքների շրջանառության ու մտավոր սեփականության տեսանկյունից այդ հարցերի կարգավորումը երաշխիք է, որ կիրագործվի այն արտահանման պոտենցիալը, որը շատ կարևոր է:

Փոխվարչապետի կարծիքով` ոչ միայն այս, այլև բոլոր ոլորտներում կան հարցեր, որոնք առանց ԵԱՏՄ հինգ երկրների քննարկումների կմնան անլուծելի: Ապրանքների շրջանառության հետ կապված խնդիրները կբերեն լուրջ հարցերի: Գրիգորյանը նկատեց, որ այս իմաստով լավ հնարավորություն ունեն` քննարկելու կարգավորումների ներդաշնակեցման, օրենքների ներդաշնակեցման հարցեր: «Լավ հնարավորություն ունենք` փոխանակվելու փորձագետների կարծիքներով և հանգելու այնպիսի մոդելի, որ առաջին հերթին իրագործելի կլինի ԵԱՏՄ ամբողջ տարածաշրջանում և կաշխատի արդյունավետորեն»,- ասաց Գրիգորյանը:

«Անտիկոնտրաֆակտն» անցկացվում է Երևանում նոյեմբերի 12-13-ը: Այն ԵԱՏՄ-ի շրջանակում քննարկումների կազմակերպման կենտրոնական հարթակ է, որտեղ քննարկվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ներկայացուցիչները, հասարակական մասնավոր կազմակերպությունները, տարբեր փորձագետներ, գիտնականներ և այլն: «Անտիկոնտրաֆակտ-2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության։ Աջակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան:

Այս տարի միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու է չորս հիմնական հարց՝ իրավակիրառությունը կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ հակազդեցությունը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում կադրային ներուժի ձևավորումը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում