Հավատարմագրվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից, հավատարմագրման շրջանակներում փորձագիտական խումբն այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 14-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում է լինելու՝ գնահատելու բուհի գործունեությունն ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշներին համապատասխանության տեսանկյունից։

Այցի օրերին փորձագետները հանդիպումներ կունենան բուհի հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, գործատուների, ուսանողների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ, կիրականացնեն փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում։

Մինչև բուհ այցելությունը փորձագետներն ուսումնասիրել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ինքնավերլուծությունը, դուրս բերել ուժեղ և թույլ կողմերը, իրականացրել նախնական գնահատում։ Իսկ այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որտեղ կմատնանշեն բուհի խնդիրները և բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։

Հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում փորձաքննություն իրականացնող խմբի ղեկավարն է ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղամ Կարոյանը։

Խմբի մյուս անդամներն են Վարշավայի համալսարանի և Պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր, Բարձրագույն կրթության հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի (ECA) ֆինանսական կոմիտեի անդամ Մստիսլավ Սոխան, ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական խորհրդի քարտուղար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ծաղիկ Հովհաննիսյանը, Արցախի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Մինասյանը և ՀԱԱՀ ուսանող Ալա Ավագյանը։

Հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են