«ՀայՓոստ»-ը շրջանառության մեջ դրեց նամականիշ՝ նվիրված հայկական առաջին նամականիշի 100-ամյակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայկական առաջին նամականիշի 100-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում նոյեմբերի 11-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ն մարեց և շրջանառության մեջ դրեց «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմայով նամականիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Այն իրականացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Մուսայելյանն անդրադարձավ ցուցահանդեսին` նշելով, որ ներկայացված են տարբեր թեմատիկ հավաքածուներ: «Ֆիլատելիան կարևոր առաքելություն ունի: Ազգային նամականիշների միջոցով կարելի է ծանոթանալ ազգի ինքնությանը, պատմությանն ու մշակույթին: Բավական է թերթել ամենամյա ազգային նամականիշների հավաքածուները և պատկերացում կազմել երկրում տեղի ունեցած բոլոր կարևոր իրադարձությունների մասին»,- շեշտեց նա:

Մուսայելյանի խոսքով` նամականիշը համարվում է պետության խորհրդանիշ: «Նամականիշ նվիրելը կարևոր ավանդույթ է մինչ օրս: Պետական նշանակության հանդիպումների ժամանակ երկրների նախագահները, վարչապետները հաճախ ազգային նամականիշների հավաքածուներ են նվիրում միմյանց, որովհետև դա բնորոշում է իրենց ազգային ինքնությունը»,- ընդգծեց Ֆիլատելիստների միության նախագահը` հավելելով, որ հայկական ֆիլատելիայի մեկդարյա պատմության ընթացքում ֆիլատելիստներից շատերը մրցանակների և մեդալների են արժանացել միջազգային ցուցահանդեսներում` բարձր պահելով ազգային ֆիլատելիայի հեղինակությունը:

«Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմայով նամականիշի վրա պատկերված է ցարական Ռուսաստանի 1 կոպ. անվանագնով նույնատիպ նամականիշը, որը 1919 թվականին Հայաստանի առաջին հանրապետության համար ծառայել է որպես առաջին նամականիշ: Նամականիշի վրա արված է «K. 60. K» հավելատիպը:

Նամականիշի վրա կարելի է տեսնել նաև այդ տարիներին փոստում օգտագործված կնիք, ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇ» և «100 ԱՄՅԱԿ» գրառումները` հայերեն ու անգլերեն:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Հայերեն English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին