Արցախ

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ

2 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-6-ը Վիեննայում հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ՝ քննարկելով ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ավստրիայում Հայ դատի գրասենյակի կողմից, Պաշտպանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, առանձնահատկություններն ու հիմնախնդիրները: Գ. Կուգլերը հետաքրքրվել է Արցախի պետականաշինության գործընթացով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությամբ, կարգավորման միտումներով և հակամարտության համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության սպառնալիքներով:

Երկուստեք կարևորվել է Ավստրիայում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Ա.Բեգլարյանը հանդիպել է նաև Վիեննայի օմբուդսմեն Նարեկ Պետրոսյանի հետ, ծանոթացել մարդու իրավունքների պաշտպանության ավստրիական մոդելին և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում