1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ: 2018 թվականի տասը ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ: 2017-ի տասը ամիսներին՝ 54 միլիարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվը ավելի քան կրկնապատկել ենք, շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսությանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: