ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մամուլի համար հայտարարության ընթացքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ակնկալվում համագործակցությունը խորացնել նաև տնտեսության ոլորտում: Մենք խոսեցինք պարոն նախագահի հետ, որ Հայաստանը կարող է դառնալ Հունաստանի համար դարպաս դեպի ԵԱՏՄ: Հունաստանը Հայաստանի միջոցով կարող է մուտք ունենալ դեպի 200 միլիոնանոց շուկա»,- ասաց Սարգսյանը:
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով: