Արցախ

Մայիլյանը Ներկայացուցիչների պալատում ներկա է գտնվել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը

1 րոպեի ընթերցում

Մայիլյանը Ներկայացուցիչների պալատում ներկա է գտնվել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին ներկա է գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, քվեարկությունից հետո նախարար Մայիլյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունի և Աննա Էշուի հետ ու երախտագիտություն հայտնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հետևողական ջանքերի և պատմական որոշման ընդունման գործում առանցքային ներդրման համար։

Քննարկմանը ներկա էին նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաև հայկական համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում