Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին պատմական բանաձևում. Զոհրաբ Մնացականյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ նախարարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

«Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին պատմական HR Res 296 բանաձևում: Սա հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խորին շնորհակալություն կողմ 405 ձայների համար: Եվս մեկ հնարավորություն ՝ աշխատել ամբողջ աշխարհում զանգվածային վայրագությունները կանխելու ուղղությամբ»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Հայերեն English Русский

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են․ «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում