Ռումինիայի արքայազնը հանդիպել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի արքայազն Ռադուն հանդիպել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն իր ողջույնի խոսքում համառոտ ներկայացրեց համալսարանի բազմալեզու և բազմամշակույթ ակադեմիական միջավայրը և կարևորեց մեր երկու երկրների միջև արդեն տասնամյակներ ձգվող բարեկամական կապը: Նա նշեց, որ Բրյուսովի համալսարանում դասավանդում են 20-ից ավելի լեզուներ, այդ թվում̀ ռումիներեն: Ռեկտորի խոսքին հաջորդեցին ուսանողների̀ ռումիներենով հնչեցրած խոսքերը̀ ուղղված արքայազն Ռադուին և պատվիրակության անդամներին:

Արքայազն Ռադուն իր խոսքում հիշեցրեց, որ իրենց ինքնությունը պահպանելու ճանապարհին Հայաստանն ու Ռումինիան անցել են նմանօրինակ պատմական դժվարություններով և իրենց պատմական անցյալով վաստակել են միջազգային հանրության կողմից հարգված և գնահատված լինելու իրավունքը: «Լեզուների իմացությունն ունի ռազմավարական նշանակություն», ասաց արքայազն Ռադուն իր ոգեշնչող խոսքում:

«Մենք պետք է առանձնակի կարևորություն տանք կրթությանը և բաց լինենք նոր գաղափարների հանդեպ: Միացնելով մեր ջանքերը կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում, մենք կկարողանանք մեր երկրների միջև հաստատված համագործակցային հարաբերությունները բերել մի նոր մակարդակի: «Քաղաքականությունն այն ուժն է, որ օգնում է մեզ դիմակայել դժվարություններին, սակայն կայուն պետություն և ժողովրդավարական երկիր կառուցելու լավագույն երաշխիքը հավասարակշռության ապահովումն է քաղաքականության և հանրության միջև», հավելեց հարգարժան հյուրն իր խոսքի վերջում:

Հիշեցնենք, որ Ռումինիայի արքայազն Ռադուն Հայաստանում է գտնվում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Որպես արքայադուստր Մարգարիտայի ամուսին՝ արքայազն Ռադուն հաճախ ուղեկցում է իր կնոջը, աջակցում երկրի սոցիալական և տնտեսական ծրագրերին: Արքայազնը մի շարք ռումինական բարեգործական կազմակերպությունների անդամ է:

Հայերեն

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս