Փաստ մեկնաբանությամբ

ՀՀ ԱԳ նախարարը խոսեց միջազգային հանրությանն ընկալելի լեզվով

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը խոսեց միջազգային հանրությանն ընկալելի լեզվով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հյուրընկալվելով BBC-ի վարկանշային «Hard Talk» հաղորդաշարին, հնարավորություն ստացավ մեզ համար կարևոր թեզերը հնարավորինս ընկալելի մատուցել արտաքին աշխարհին: Ստորև անդրադառնանք հարցազրույցի կարևորությանը՝ ընդգծելով ԱԳ նախարարի կողմից բարձրաձայնված առանցքային հիմնական թեզերը.

ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը կասկածի տակ չի դրել մեր արտաքին քաղաքական գերակայությունները

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ պետք չէ աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ փնտրել, քանի որ այն բացառապես հայկական հարց էր: Հայաստանը որևէ գործընկեր պետության հետ հարաբերությունները երբևէ չի կառուցել մյուս գործընկեր պետության հաշվին: «Մենք չենք մնում Մոսկվայի կողքին, մենք չենք մնում Բրյուսելի կողքին, մենք չենք մնում Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողքին: Մենք միայն Երևանում ենք, մենք աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար»,- իր խոսքում նշեց ՀՀ արտգործնախարարը: Այս նույն տրամաբանության մասին է խոսում նաև ՀՀ վարած քաղաքականությունն ԱՄՆ-Իրան հարաբերությունների ներկայիս լարվածության ֆոնին, երբ Հայաստանը չի գնում կողմերից որևէ մեկին հաճոյանալու ճանապարհով՝ կասկածի տակ չդնելով մյուս կողմի հետ հարաբերությունները և սեփական երկրի շահերը:

Հայաստանն Արցախի բնակչության անվտանգության միակ երաշխավորն է

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որի շրջանակում Արցախի կարգավիճակը և անվտանգությունը մեր հիմնական առաջնահերթություններն են: Այս համատեքստում պատահական չէր ԱԳ նախարարի անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության հանդեպ իրականացրած մարդու իրավունքների լուրջ խախտումներին, որոնք շարունակվում են առ այսօր: Հնարավոր չէ հասնել հակամարտության վերջնական և հարատև լուծման, քանի դեռ չկան Արցախի բնակչության անվտանգության լուրջ երաշխիքներ, որոնց շարքում թերևս ամենակարևորն Արցախի կարգավիճակն է, որ չի կարող լինել ավելի ցածր, քան ունենք այսօր:

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել առանց կողմերի հանձնառությունների ողջամիտ համաչափության

Միջազգային հանրության համար ևս մեկ անգամ հստակ ընդգծվեց, որ հնարավոր չէ ակնկալել հակամարտության մի կողմից փոխզիջումներ, երբ հակառակ կողմն անգամ ելույթների մակարդակում պատրաստ չէ խոսել դրանց մասին: Այս համատեքստում կարևոր էր շեշտադրումն առ այն, որ ՀՀ նոր իշխանություններն արդեն իսկ դրսևորել են կառուցողականություն՝ բազմիցս շեշտելով, որ Ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար: Մինչդեռ ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել պատասխան քայլով, այլև ամենաբարձր մակադրակով շարունակում է իր ռազմատենչ հայտարարությունները: Հնարավոր չէ հանձնառու լինել զիջումների, երբ դիմացինդ ամեն պահի պատրաստ է հարվածելու:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ ՀՀ ԱԳՆ նախարարի կողմից հնչեցված հիմնական թեզերի ընտրությունը պատահական չէր, քանի որ դրանց հիմքում ընկած էին համամարդկային արժեքները և սեփական պետության շահի գիտակցումը:

Լիանա Հովհաննիսյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում